Սերժ Սարգսյանի եղբայր, Աժ պատգամավոր Սաշիկ Սարգսյանը երեկ ԱԺ-ում հերքել է այն լուրերը, թե ինքը տավարի միս է արտահանում Թուրքիա:
"Ես այդքան էժան մարդ չեմ, որ անասուն արտահանեմ: Դա հերյուրանք է, ես ոչ մի դեպքում նման գարծարքների մեջ չեմ մտել եւ չեմ մտնի, ուղղակի քաղաքական հերյուրանք է, որ ընդդիմությունը թափում է իմ վրա",- վիրավորված ասել է Սաշիկ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում տավարի մսի գինը կտրուկ աճել է Հայաստանում:
Իսկ ինչո՞վ եք պայմանավորված տավարի մսի գնի նման աճը. հարցին՝ Ալեքսանդր Սարգսյանը պատասխանել է. "Ես չեմ կարող ասել, որովհետեւ ոչ հետաքրքրվել եմ, ոչ էլ գիտեմ դրա մասին":