Taregir Logo
Icons


Չորեքշաբթի
 
ՔԱՂՑԿԵՂԸ ՈՉ ԹԵ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է, ԱՅԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ
 
ՔԱՂՑԿԵՂԸ ՈՉ  ԹԵ ՄԱՀԱՊԱՏԻԺ Է, ԱՅԼ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Աշխարհում տարեկան 12մլն. մարդ հիվանդանում է քաղցկեղով, որոնցից 7մլն. մահանում է: Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ հիվանդների 40-45 տոկոսը բժշկին դիմում է ուշացած, մինչդեռ անչափ կարևոր է քաղցկեղի վաղ հայտնաբերումը: Գագիկ Բազիկյանը հավելեց, որ քաղցկեղն առաջին փուլում 90-98 տոկոս բուժման հաջողություն է ունենում: Երկրորդ փուլում այն նվազում է 50-55 տոկոս և 3-4 փուլերում հաջողության հավանականությունը նվազում եւ հասնում է 10-12 տոկոս: "Որքան վաղ է հայտնաբերվում քաղցկեղը, որքան մարդն ուշադիր է իր առողջության նկատմամբ, այնքան հաջողություններն ակնառու են",- ասաց պրոֆեսորը: Նա նաև նշեց, որ քաղցկեղը նենգ հիվանդություն է, որը չունի հատուկ ախտանիշներ և կարող է քողարկվել այլ հիվանդությունների ախտորոշումների տակ: Հաճախ մարդիկ ուշադրություն չդարձնելով հիվանդությանը` կարծելով, որ թոքաբորբ է կամ հաստ աղիների բորբոքում, չեն դիմում համապատասխան բժշկին:

2009թ. տվյալներով առաջին տեղում է թոքերի քաղցկեղը՝ 1276 դեպք, երկրորդ տեղում կրծքագեղձի քաղցկեղն է` 990 դեպք, երրորդ` ստամոքսի քաղցկեղը հիվանդացության 580 դեպքով: Տղամարդկանց քաղցկեղով հիվանդացությունը կազմում է 48 տոկոս, իսկ կանանցը` 52 տոկոս:

Գագիկ Բազիկյանը հարկ համարեց նշել, որ քաղցկեղը ոչ թե մահապատիժ է, այլ ախտորոշում: Քաղցկեղը բուժվում է հետևյալ մեթոդներով` վիրաբուժություն, ճառագայթային բուժում, քիմիոթերապիա, իմունոթերապիա և հորմոնոթերապիա:

Հիվանդության երիտասարդացումն առկա է, սակայն, ըստ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենի` այն ահռելի թիվ չի կազմում: Տվյալ դեպքում մեծ դեր ունի ժառանգականության գործոնը, սթրեսը, բազմաթիվ հորմոնալ դեղամիջոցների ընդունումը, անորակ սնունդը, մասնավորապես՝ արագ սնունդը:

Առողջ լինելու համար պրոֆեսոր Բազիկյանը խորհուրդ է տալիս լինել ուրախ, քանի որ ուրախությունն իմունային համակարգի կարևոր մասն է և երկարացնում է կյանքը, չծխել, չխմել, քիչ նյարդայնանալ և խուսափել սթրեսներից:

 
 
 
Խմբագրական
ՄԵՐ ՈՉԽԱՐՆԵՐԻՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՄՈՐԹԱԶԵՐԾ ԿԱՆԵՆ ՈՉ ԹԵ ՊԱՐՍԻԿՆԵՐԸ, ԱՅԼ ՀԱՅԵՐԸ
Վերջին մի քանի ամիսներին հայկական լրատվամիջոցները ոչխարների մասին ավելի շատ են գրում, քան մեր հասարակության որեւէ խավի։ Պատճառը ոչխարների զանգվածային արտահանումն է Հայաստանից։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
10.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: