Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորները կարծում են, թե ԼՂ հարցում գերտերություններն անտեսում են Ադրբեջանի շահերը:
"Չեմ կարծում, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը ներգրավված տերությունների դիրքորոշումն ինչ-որ կերպ փոխվել է: Նրանք մեծամասամբ պահպանել են իրենց տեսակետը՝ հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը",- երեկ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրատ Հասանգուլիևը:
Նա նաեւ հայտնել է, թե հույս չունի, թե ԼՂ հարցում գերտերությունները կփոխեն իրենց տեսակետները: "Այս ամենը, իհարկե, չի խոսում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման ուրախալի հեռանկարների մասին",- ասել է ադրբեջանցի պատգամավորը: