Եվրատեսիլ 2010 միջազգային երգի մրցույթի նախընտրական փուլին կմասնակցի նաև երգչուհի Եվա Ռիվասը: Այս մասին տեղեկացնում է "Արմենիա փրոդաքշն" պրոդյուսերական կենտրոնի հայաստանյան ներկայացուցչությունը: Մրցույթի նախընտրական փուլում Եվա Ռիվասը կներկայացնի Apricot stone "Ծիրանի կորիզ" երգը: Երաժշտության հեղինակն է Մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, խոսքերի հեղինակն է Կարեն Կավալերյանը, իսկ գործիքավորել է Արա Թորոսյանը (Մուրզոն): Հիշեցնենք, որ Կարեն Կավալերյանի գրած երգերից երկուսը` Դիմա Բիլանի կատարմամբ հնչած Never let you go և 2008-ին Անի Լորակի կատարմամբ հնչած Shady lady երգերը մրցույթում զբաղեցրել են 2-րդ տեղերը:
22-ամյա Եվա Ռիվասը ծնվել է Ռոստով քաղաքում: 5 տարի շարունակ ռուսական շոուբիզնեսում հանդես գալուց հետո երգչուհին այս տարի նկարահանեց իր առաջին հայկական տեսահոլովակը` Սայաթ-Նովայի "Թամամ աշխարհ" երգի հիման վրա: