Դեռ չամրապնդած իրենց միացումը, ՀՅԴ-ն եւ "Ժառանգությունն" արդեն պատրաստ են բաժանման: Երեկ ԱԺ-ում այս մասին ակնարկել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Դեռ ավելին, Շահբազյանն ասել է, թե բաժանումը ՀՅԴ-ի համար դժվար եւ ցավոտ չի լինի: "Մեծ ողբերգություն չի լինի, եթե յուրաքանչյուրս գնա իր ճանապարհով":
Նա նաեւ ասել է, թե բաժանման հարցը թեեւ "Ժառանգության" հետ դեռ չի քննարկվել, բայց "Դաշնակցությունը" պատրաստ է "Ժառանգությանն" ասել՝ "մնաս բարով", մանավանդ որ, մեծ բան չէին էլ ստեղծել:
Շահբազյանը նաեւ հարկ է համարել նշել, որ ՀՅԴ-ի եւ "Ժառանգության" տրոհման մեջ իշխանությունների մատը խառը չէ. "Տրոհման գործընթացները պայմանավորված են լինում ոչ միայն իշխանություններով: Տրոհելու գայթակղություն ունենում են նա¨ այլ ուժեր":