Taregir Logo
Icons


Ուրբաթ
  Տեխնիկական պատճառներով փետրվարի 6-ին "Տարեգիրի" հերթական թողարկումը հնարավոր չի եղել ժամանակին տեղադրել կայքէջում։ Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը։  
 
 
ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԻՆ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՄՏՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ
 
ՄԻՇԵԼ ԼԵԳՐԱՆԻՆ ՉԵՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ ՄՏՆԵԼ ԹՈՒՐՔԻԱ

Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել Լեգրանը Կրասնոդարում իր շրջագայության ժամանակ Թուրքիայի հանդեպ հանդես է եկել սուր քննադատությամբ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանում հայերի "Խաչքար" ամսագիրը:

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները նորմալացնելու փորձերից, Միշել Լեգրանը հայտարարել է. "Այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, անտանելի և անհնարին է, և այն, որ Թուրքիան չի ցանկանում ճանաչել ցեղասպանությունը, նշանակում է, որ նա երբեք չի մտնի Եվրոպական հասարականություն: Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները բարելավվում են, և դա լավ է, բայց ավելի լավ կլինի, եթե Թուրքիան վերադարձնի Հայաստանին այն տարածքները, որոնք նա գողացել է: Չնայած ես քաջ գիտակցում եմ, որ դա հեշտ չէ":

Լեգրանը նաև հայտարարել է, որ թուրքական իշխանությունները հրաժարվել են իրեն թույլտվություն տալ այցելելու իր հայ նախնիների գյուղը, որը գտնվում է Թուրքիայի տարածքում:

"Թուրքական իշխանությունները հեգնանքով բացատրեցին, որ հիմա չի կարելի, հետո կարելի է, իսկ ներկա պահին` ոչ",-հայտարարել է Լեգրանը` նշելով, որ իր կարծիքով այս ամենի պատճառը իր հայկական արմատներն են:

Ավելի վաղ Թուրքիային ներկայացված՝ Ցեղասպանությունը ճանաչելու և հայկական հողերը վերադարձնելու հրապարակային պահանջով հանդես էր եկել մեծ շանսոնյե Շարլ Ազնավուրը:

Լ.Խ.

 
 
 
Խմբագրական
Մեր ոչխարներին այսուհետ մորթազերծ կանեն ոչ թե պարսիկները, այլ հայերը
Վերջին մի քանի ամիսներին հայկական լրատվամիջոցները ոչխարների մասին ավելի շատ են գրում, քան մեր հասարակության որեւէ խավի։ Պատճառը ոչխարների զանգվածային արտահանումն է Հայաստանից։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
12.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: